Ամանորը դիմավորելու եմ առանց սիրելիիս՝ աշխատանքի վայրում. երգչուհի Մագա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ունեմ նոր ստեղծագործություններ, նոր երգեր, որոնք իմ լսարանի դատին կներկայացնեմ 2022 թվականին՝ Ամանորին: Բոլոր երգերս ուրախ են, քանի որ կարծում եմ մեզ ավելի շատ ուրախ նոտաներ են հարկավոր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ստեղծագործական նորություններին, ասաց երգչուհի Մագան:

Երգչուհին մեզ հետ զրույցում խոսել է նաեւ նախատոնական պատրաստությունների եւ Ամանորը առանց սիրելիի դիմավորելու մասին:

«Ի ուրախություն ինձ՝ 2022 թվականն իմ տարին է, ես նույնպես վագր եմ տարով, եւ շատ մեծ ակնկալիքներ ու սպասելիքներ ունեմ: Երազանքներիս մասին չեմ ուզում խոսել, պարզապես սպասելիքներս շատ են»,-նշեց Մագան, եւ հավելեց, որ Ամանորը դիմավորելու է առանց սիրելիի՝ աշխատանքի վայրում, իսկ ամուսինը Ամանորին կլինի Միացյալ Նահանգներում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս