
N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
Հրամանատարական կազմը հայրենիքին մատուցած ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորացրվողներին, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։