ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
Առնետի տարում ծնված Մհեր Գրիգորյանի համար Վագրի տարին հաջող է լինելու գործնական առումով։ Իհարկե, խոսքն այն մասին չէ, որ մի կուսակցության պորտֆելով պաշտոնի նշանակվեցիք, բայց շարունակեցիք աշխատանքը՝ իշխանական կուսակցության հետ սերտաճելով:
Աստղերը հուշում են, որ հնարավոր է՝ էլի առաջխաղացում լինի կարիերայի հարցում: Բայց հիշե՛ք՝ սահմանազատման, թշնամիների հետ մերձեցման գործընթացում Հայաստանի Հանրապետության ամեն սանտիմետրի համար ապագայում պատասխան տալը դառնալու է անխուսափելի. այսօրվա Ձեր գործունեության պտուղները քաղելու են սերունդները:
Ընտանեկան կյանքում հարաբերությունների կայունությունը կպահպանվի, ինչպես նաեւ ֆինանսական հարցերում, եթե այլ արկածների հետեւից չգնաք: Խուսափե՛ք մրսելուց:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում