ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանի համար 2022-ը անկումներով լի է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան

Ոչխարի-Այծի տարում ծնված Արարատ Միրզոյանի համար 2022-ը անկումներով լի է լինելու: Մի սպասեք կայունության. իրավիճակը օդանավի նման շարունակվելու է գտնվել տուրբուլենտային գոտում: Թեեւ արտաքին հարցերում ներգրավվածությունը ձեզ դուրս է դրել ներքին գզվրտոցներից, բայց դավաճանի պիտակը շարունակելու է ձեզ հետապնդել:

Շարունակ հիշելու եք ձեր հետեւից վանկարկվող «դավաճան» բառը: Իհարկե, չի բացառվում ստիպված լինեք փոխել Ձեր աշխատանքի վայրը: Սակայն աստղերը հուշում են, որ պետք չէ կորցնել հավատը կամ ագրեսիա ցուցաբերել: Ձեզ կօգնեն փոքրաթիվ մտերիմները, բայց վերադասին երկրպագելը արդյունք չի տալու երբեք:

Իհարկե, երկու հարթությունում Ձեր կյանքում կայունությունը կշարունակի պահպանվել. ընտանեկան անդորրը եւ առողջությունը: Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս