Ձմեռը նորաձեւության մասին մոռանալու պատճառ չէ, չնայած, որ ընդունված տեսակետ է դարձել, թե ձմռանը դժվար է նորաձեւ լինել, իսկ ընդամենը մի քանի օրից Ամանոր է, եւ տնային տնեսուհիներն եւ աղջիկները ամանորյա եռուզեռի մեջ չեն կարող մոռանալ, թե ինչ են կրելու Ամանորի գիշերը: ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար զրուցել է հայտնի ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ, ով իր խորհուրդներով կօգնի Ձեզ լինել էլ ավելի նորաձեւ և Ամանորին լինել էլ ավելի գունեղ և խնամված: Կոշտոյանի հետ զրույցում բացահայտել ենք նաեւ Ամանորյա նորաձեւության այս տարվա միտումները:
Իսկ ի՞նչ կրել Ամանորին
Այս տարի ակտուալ են տոնական արծաթագույն զգեստները, առհասարակ թրենդային փայլուն ցանկացած իր, չնայած, որ այնքան էլ կողմ չէ այդ թրենդին եւ նա նույնպես չի պատրաստվում կրել փայլուն զգեստ Ամանորի գիշերը: Շատ ակտուալ է կապույտ գույնը, որը համաշխարյաին նորաձեւության առաջատար տներից մեկը հատուկ ստացել է, եւ այն իր յուրահատկությամբ կրկնվող չէ: Ցանկալի է Ամանորյա սեղանի եւ տարբեր զարդարանքների մեջ օգտագործել այն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան