ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
Աքաղաղի տարում ծնված Լեւոն Տեր Պետրոսյանը 2022-ին եւս իր առանձնատնից կփորձի ազդել Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացների վրա, սակայն նախկին հոգեզավակը շարունակաբար կխոչընդոտի:
Վագրի տարում մլավողների ոստյունները կշարունակեն նյարդայնացնել ձեզ «Բա որ ես ասում էի, չլսեցիք» աշխատության վրա կենտրոնանալիս: Աշխատե՛ք չնկատել ճանկռտողներին: Եկող տարվա ընթացքում էլի կլինեն թիմից դուրս եկողներ, որոնք կտեղավորվեն հեղափոխականների քմահաճույքների ճիրաններում` մոռանալով «պապիկի խորհուրդները» եւ «պապիկին տված հավատարմության երդումները»:
Բայց դե, կյանք է, Դուք ավելին գիտեք, քան մյուսները: Աստղերն, ամեն դեպքում, հուշում են շարունակել շփումները քաղաքական դաշտի բոլոր դերակատարների հետ. ինքնամփոփ Ձեր կերպարը այսօրեական խնդիրները չեն լուծի: Հետեւե՛ք Ձեր առողջությանը եւ շարունակե՛ք Ձեր թոռնիկների հետ ժամանակ անցկացնել:
Մանրամասները՝ տեսանյութում