Ինչպես է դերասանուհի Անիտա Ավանեսյանն անցկացրել անցած տարին և որտեղ է դիմավորելու Ամանորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Անիտա Ավանեսյանի հետ ArmLur.am-ը ամփոփել է 2021 թվականը:

Անիտա՛, 2021 թվականը երեք բառերով նկարագրելու համար ի՞նչ բառեր կընտրեիք:

֊Տխրություն,կորուստ, հավատ և հույս։

– Ո՞ր բառով կբնորոշեք ձեր նախորդ տարվա ընդհանուր հոգեվիճակը՝ ուրախություն, հետաքրքրասիրություն, ձանձրույթ, հոգնածություն եւ այլն…

֊Բոլոր էմոցիաների միաձուլում։

– Ի՞նչ նոր բան իմացաք ձեր մասին այս տարի:

֊Սովորեցի համբերատար լինել։

-Այս տարվա ո՞ր իրադարձության մասին կպատմեիք ձեր երեխաներին եւ թոռնիկներին:

֊Պատերազմական օրերի մասին, կխոսեմ մեր ազգի ծանր օրերից, որպեսզի նրանք մեծանան հայրենասեր։

-Ո՞ւմ կամ ինչի՞ հանդեպ եք ամենից շատ ձեզ երախտապարտ զգում:

֊Ծնողներիս։

– Եթե այս տարվա մասին գիրք գրելու լինեիք, ի՞նչ ժանրի կլիներ այն՝ սիրո պատմություն, դրամա, սարսափ…

֊Ապագայի և նպատակների։

-Ամենամեծ դասը, որ ստացել եք 2021 թվականին:

֊Հիասթափություն

-Արե՞լ եք այս տարի ինչ-որ բան առաջին անգամ. ի՞նչ:

֊Համերգային շրջագայություններ եմ սկսել։

-Ո՞րն է եղել տարվա ընթացքում ձեր ստացած ամենաթանկարժեք նվերը:

֊Մեքենա։

– Ինչի՞ համար կարող եք ձեզ գովել:

֊Մարդկային արժեքները չկորցնելու։

– Ինչի՞ վրա եք ժամանակը անիմաստ վատնել տարվա ընթացքում :

Ժամանակը միշտ գնահատում եմ ու փորձում եմ անիմաստ չվատնել …

-Նախկինում մարդիկ էին Ձմեռ պապին նվեր տալիս: Ի՞նչ կնվիրեիք Դուք այս տարի Ձմեռ պապիկին:

֊Ձմեռ Պապիկին կնվիրեի կախարդական փայտիկ՝ բոլորի երազանքները իրականացնելու համար։

— Որտեղ ե՞ք անցկացնելու Ամանորը. ո՞ւմ հետ եւ ինչքա՞ն գումար եք նախատեսել ծախսել Ամանորի՞ն:

Այս տարի դիմավորելու եմ ընտանիքիցս հեռու՝ Մոսկվայում,որտեղ կունենամ համերգներ , խիստ գրաֆիկի պատճառով այս տարի իմ նվերները կուշանան , ցավոք:

Լիդա Եղիազարյան




Լրահոս