ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան
Օձի տարում ծնված Կարեն Անդրեասյանի համար Վագրը նոր հնարավորություններ է բացելու` ինքնադրսեւորվելու, ինքնաարտահայտվելու եւ ապացուցելու, թե «ով էր արդարամիտ Պանիկովսկին մինչեւ հեղափոխությունը»: Բայց արդյունքի հասնելու համար պետք է շատ էներգիա եւ ուժ:
Աստղերը հուշում են`ռիսկի չդիմել, քանի որ հնարավոր է` կորուստների հանգեցնի: Խուսափեք չմտածված ծախսերից. Էկոնոմ ռեժիմն այս ժամանակահատվածում երկարակեցության հոմանիշը կարող է դառնալ: Ձեր առողջական վիճակի վրա Վագրը լավ է ազդելու:
Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: