Վահե Ղազարյանի համար փորձություններով լի տարի է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանալ մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Եվ այսպես.

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան

Վագրի տարում ծնված Վահե Ղազարյանի համար փորձություններով տարի է սպասվում 2023-ին։ Շրջապատը, հավատարիմների ցանկը կամաց-կամաց ավելի են մաքրվում, բյուրեղանում, իսկ տրվող խոստումները՝ լավ ապագայի վերաբերյալ, դեռ խոստումներ են, քանի չի եղել կոնկրետ քայլ՝ ապագան կանխագուշակող որոշման տեսքով։

Ձեր կողմնակիցները համակարգում եւ գործադիրում շատ են, բայց ունեք նաեւ մարդիկ, որոնք հնարավոր ամեն ինչ անում են Ձեզ գահընկեց անելու համար։ Աստղերը հուշում են սառնասիրտ լինել, համբերությամբ հետեւել զարգացումներին եւ անվերապահ ծառայել բացառապես օրենքին։ Եռաբլուրում որդեկորույս ծնողներին գետնին տապալելու տեսարանը երկար կմնա բոլորի հիշողության մեջ՝ իբրև Ձեր վարած քաղաքականության հետեւանք։

Հիշեք՝ ընկերները կա’մ լինում են հավատարիմ, կա’մ չեն լինում։ Հույսներդ դրեք ձեր վրա, Ձեր ինտուիցիայի եւ պրոցեսները վերահսկելու կարողության վրա։ Իսկ խոսել միշտ բոլորն են կարող՝ կախված է նրանից, թե ինչ է ասվում։

Իհարկե, չմոռանանք, որ աստղերը հուշում են, բայց երբեք չեն պարտադրում:




Լրահոս