Աստղերը Ռոմանոս Պետրոսյանին հուշում են չավելացնել նեղացածների բանակը. աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյան

Ոչխարի կամ այծի տարում ծնված Ռոմանոս Պետրոսյանի համար անկումներով եւ փորձություններով լի տարի լի է լինելու Վագրի տարին: Թեեւ կարիերայի եւ ֆինանսական առումով կայունության սպասումներ ունեք, բայց դժվար թե դրանք արդարանան:

Աստղերը հուշում են չավելացնել ձեզանից նեղացածների բանակը, քանի որ այն բավականին մեծ է ինչպես թիմում, այնպես էլ` դրսում: Հնարավոր է ստիպված լինեք փոխել Ձեր աշխատանքի վայրը, որը 2022-ի թագավոր վագրի կամ նրա ցեղատեսակցի վանդակներում հայտնվելու հեռանկարից ավելի լավն է:

Սակայն պետք չէ կորցնել հավատը կամ ագրեսիա ցուցաբերել: Պահպանեք գոնե հանգստություն, քանի որ ձեզ չհաջողվեց պահպանել հայրենի բնությունը: Աստղերը խորհուրդ են տալիս ապագան փնտրել ոչ թե պաստառների վրա, այլ ընտանիքում:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:




Լրահոս