ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյան
Ոչխարի կամ Այծի տարում ծնված Արթուր Վանեցյանի համար անհասկանալի ցատկոտումներ անող Վագրի տարում անհարմարությունները կշարունակվեն: Ողջ կյանքում ԱԱԾ աշխատակիցների շահերը պաշտպանելուց հետո անցնող Ցուլի տարում ստիպված եղաք ձեր թիմակցին պաշտպանել ԱԱԾ-ականների ոտնձգություններից:
Նախահեղափոխական կյանքում քրեական հետապնդումներ եք իրականացրել կամ մասնակիցը եղել դրանց, հիմա Ձեր նկատմամբ են իրագործվում` նախկին գործընկերների կողմից: Սակայն պետք չէ կորցնել հավատը կամ ագրեսիա ցուցաբերել: Ձեզ կօգնի մտերիմների աջակցությունը: Հուսախաբ չեք լինի. ամեն բան առջեւում է:
Աստղերը հուշում են ուշադրություն դարձնել եւ խստորեն պահպանել առողջությունը, ինչպես նաեւ շատ ժամանակ անցկացնել ընտանիքի, երեխաների հետ: Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:
Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում