ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյան
Կապիկի տարում ծնված Հրաչյա Հակոբյանի համար Վագրի տարին բազմազան է լինելու: Ֆինանսական կայունությունը կշարունակի փոխարինվել ֆինանսական վիճակի բարելավման տեմպերի աճով:
Տան վերանորոգումը գուցե նոր պահանջներ թելադրի: Բայց փորձություններ կլինեն նաեւ այս տարում. զսպեք ձեր էմոցիաները, կառավարեք ձեր բառերը, նյարդային շարժումներ մի արեք եւ հատկապես ձեր գործընկերների օգնականների վրա ձեռք մի բարձրացրեք:
Աստղերը հուշում են, որ այսօր կարճվող քրգործերը հնարավոր է մի օր վերաբացվեն. արխիվները հարստացնել պետք չէ: Վագրի տարին շատ հաջող է լինելու անձնական կյանքի համար. միայնակ կապիկները կհանդիպեն իրենց երկրորդ կեսին:
Եթե ընտրությունը ճիշտ արվի, ապա հարաբերությունները երկար տարիներ կձգվեն: Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:
Մանրամասները՝ տեսանյութում