«Գեոպրոմայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով։
Ամանորի տոնակատարության շրջանակներում Ընկերությունը տոնական ներկայացումներ կազմակերպեց Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։ Միջոցառումների շարքում ներկայացվեց մանկական երաժշտական ներկայացում «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները». Ընդհանուր առմամբ, ամանորյա միջոցարումներին մասնակցել է նշված մարզերից և սահմանամերձ համայնքներից ավելի քան 3000 երեխա ։
«Ամանորյա տոների լայնամասշտաբ տոնակատարությունները Գեոպրոմայնինգ-ի համար բազմամյա բարի ավանդույթ են դարձել։ Ամեն տարի՝ 15 տարի շարունակ, Ընկերությունը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ միջոցառումներ է կազմակերպում: Մենք կարևոր ենք համարում երեխաներին նվիրել թեմատիկ և նպատակաուղղված նվերներ, որոնք կնպաստեն աճող սերնդի զարգացմանը։ Մենք ընտրում ենք ինտելեկտուալ խաղեր։ Արդեն երկար տարիներ առաջատար հրատարակչությունների հետ մշակում ենք գիտա-հանրամատչելի գրքեր, կազմակերպում արտասահմանյան դասական գրողների, ուսուցողական գրականության թարգմանություններ, որոնք էլ նվիրում ենք երեխաներին»,- նշեց
«Գեոպրոմայնինգ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով, որը հիմնադրվել է 2001թվականին։ «Գեոպրոմայնինգ»-ը արտադրում է ոսկի «Դորե» համաձուլվածքի տեսքով և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութեր։