Հայաստանը մեկ տարի կնախագահի ՀԱՊԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը 2022թ. նախագահելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Այս կարգավիճակը պաշտոնապես երկրին է անցել Տաջիկստանից 2021թ. սեպտեմբերին կազմակերպության վերջին նստաշրջանում, իսկ այս տարվա վերջին կանցնի Բելառուսին։

Կազմակերպության մասնակից երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, նախագահում են հերթով, այբբենական կարգով։ Գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով՝ անկախ նախագահությունից, իսկ ահա Մշտական խորհրդի ղեկավար փոխատեղմամբ նշանակվում է նախագահող երկրի ներկայացուցիչը։ Այժմ այդ պաշտոնում ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն է, իսկ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։




Լրահոս