Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք․ մահացել է 3 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք, առողջացել է 133 պացիենտ: Մահերի թիվը 3 է: Կատարվել է 4398 թեստավորում:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 980 դեպք, որոնցից 331 692-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3806 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7975 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1505 է:

Ընդհանուր կատարվել է 2 572 846 թեստավորում:




Լրահոս