Այսօր՝ հունվարի 1-ին, Երեւանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ Գրիգորի Հայրապետովը մահացել է «Երազ» թաղամասի իր բնակարանում։
Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։
Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին։
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am֊ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Հայրապետովի ընտանիքի անդամներին և հարազատներին։