Որ դատավորն է քննելու նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Գոռ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության /այսուհետ` ՀԿ/ նախագահության անդամ, ինչպես նաև նույն ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի և առաջին փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի, վերջինիս հարս՝ օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ԲՎԿ ընկերության տնօրեն Ֆրանչեսկա Կուտրուպի հետ 2011-2014թթ. ընթացքում խմբի կազմում նախնական համաձայնությամբ և համակատարմամբ ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքի` հանցավոր գործունեության արդյունքում ստացված Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքի և 0,0467 հա. մակերեսով հողամասի ծագման աղբյուրն ու պատկանելիությունը թաքցրել և խեղաթյուրել է` ձևական գործարք կատարելու եղանակով, որից հետո նշված գույքից ձեռք է բերել 25 տոկոս բաժնեմաս` գույքի նկատմամբ իրավունքները գրանցելով մոր` Ադելա Ստեփանյանի անվամբ:

Այս գործով մեկ անձ կալանավորված է, նախկին նախարարը հետախուզման մեջ է, իսկ նրա գործով մեղադրյալների գործը դատարանում է եւ այն քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:

Ք.Մ




Լրահոս