ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ դատարանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր ՝ Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի սպանության փորձի գործով երեք մեղադրյալներն արդարացվել են:
Հիշեցնենք, որ 2019 թվականի Սևանի ճանապարհին փորձել էին պայթեցնել Մելիք Մանուկյանի մեքենան, սակայն փորձ կատարողներն անհաջողության էին մատնվել:
Ի դեպ վերջինիս փաստաբան Գեորգի Մելիքյանը ևս հայտնել է, որ դատավոր Գոռ Շահբազյանի կողմից
ՀՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրվող երեք պաշտպանյալները, որոնց համար մեղադրողը խնդրել էր 20, 19 և 17 տարի ազատազրկում արդարացվեցին։