ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբորը ցանկանում են կալանավորել. դատախազը պատերազմ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորը ցանկանում են ազատազրկման դատապարտել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան, նախկին պատգամավորի եղբոր գործով

Իսկ ինչի համար էր Մելիք Մանուկյանի եղբայրը հայտնվել դատարանում:

Ինչպես հայտնի է, 2019թ․ օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում Մելիք Մանուկյանի մեքենան փորձել էին պայթեցնել: Արդյունքում Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, մուտք էր գործել դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածք: Այնտեղ հիշյալ ավտոմեքենան տեղափոխելու հարցի վերաբերյալ վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք։ Ապա չենթարկվելով նման վարքագիծը դադարեցնելուն ուղղված դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանների և քննիչի հորդորներին՝ դեպքի վայրի զննության մասնակից եղբոր՝ Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մարկոս Մարկոսյանին կարգադրել է «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից: Մարկոս Մարկոսյանը Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ գործի է դրել ավտոմեքենան և վարելու ընթացքում դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ հատել է դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը, ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից ու հեռացել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Արդյունքում դատարանը Մելիք Մանուկյանի եղբորը կատարած արարքի համար պատժել էր տուգանքով՝ 250 հազար դրամով:

Սակայն մեղադրող դատախազը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ պահանջում է Մելիք Մանուկյանի եղբորը ազատազրկման դատապարտեն, այլ ոչ թե տուգանեն:

Քնար Մանուկյան




Լրահոս