
Խոշոր սկանդալ է ծագել Միացյալ նահանգների Ցինցինատի քաղաքում տեղի ունեցած վազքարշավի ընթացքում: Վազորդ Բրետ Հենդերսոնը մրցմանը ներկայացել է բոլորովին մերկ: Վազքի ընթացքում Հենդերսոնին շրջափակել են իրավապահները, որոնք էլեկտրաշոկ կիրառելով` ձերբակալել են նրան,- հայտնում է Itar- Tass -ը: Ավելին, վազորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` հասարակական կարգը կոպտորեն խախտելու հատկանիշներով: