ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս օրերին արձակուրդում է գտնվում: Նա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից հետո մեկնել է նախապես պլանավորած արձակուրդի, քանի որ վերջին 4 տարում արձակուրդ չէր գնացել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` թեեւ Օհանյանն առողջական խնդիրներ չունի, իրեն ֆիզիկապես լավ է զգում, բայց, այնուամենայնիվ, ոտքի պրոթեզավորման հետ կապված տեխնիկական խնդիրները կարգավորելու համար արձակուրդ մեկնելու անհրաժեշտություն է առաջացել: Օհանյանը կվերադառնա 10 օրից:




Լրահոս