Որ ախտանիշներն են բնորոշ օմիկրոն շտամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը բացատրել է, որ ի տարբերություն COVID-19-ի նախորդ տարբերակների, «Օմիկրոն»-ով վարակվածները հազվադեպ են զգում կրծքավանդակի ցավ:

«Դա բնորոշ էր նրանց համար, որոնց մոտ զարգացել է թոքաբորբ, որն ախտահարել է պլեվրա: Օմիկրոնը եւս կարող է թոքաբորբ առաջացնել, մարդիկ մահանում են այս կովիդային թոքաբորբից, բայց կրծքավանդակի ցավն ավելի հազվադեպ է դարձել»,- ասել է Բոլիբոկը։

Նա թվարկել է այն ախտանիշները, որոնք բնորոշ են օմիկրոն շտամին: Իմունաբանի խոսքով, օմիկրոնի ախտանիշներն են համարվում կոկորդի ուժգին ցավը, քթի ծանրաբեռնվածությունը, չոր հազը: Սրան ավելանում է նաեւ բարձր ջերմությունը, գլխացավն ու թուլությունը: Նա նաև նշել է, որ այս շտամով վարակվելիս հնարավոր է առաջանա հոտի կորուստ, բայց այս ախտանիշն առաջանում է բուժման ժամանակ։

Ս.Հ.




Լրահոս