ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին նշանակել է ՀՀ ԱԳ փոխնախարար: Իսկ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանին նշանակել է ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան: «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր դիվանագիտական ոլորտում սպասվող այդ փոփոխությունների մասին: Հիշեցնենք, որ Աշոտ Հովակիմյանին հետ կանչելու պատճառը ԵԱՀԿ ԽՎ նիստի օրակարգում ներառված ԼՂ հարցով լսումներն են: Բանն այն է, որ այդ նախաձեռնությունից դեռ մեկ ամիս առաջ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դեսպանը տեղեկացրել է իր երկրին սպասվող լսումների մասին, որից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները պարբերաբար գրել են այդ մասին, սակայն ՀՀ դեսպան Հովակիմյանը տեղյակ չի եղել ԵԱՀԿ ԽՎ օրակարգից: Դեսպանը ՀՀ ԱԳՆ-ին որեւէ բան չի ասել կազմակերպվող միջոցառման մասին:




Լրահոս