ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնապահպան-պատգամավորներին հանքարդյունաբերության աճը չի հուզում. մոռացե՞լ են անցյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդյունաբերության ոլորտում աճ է արձանագրվել՝ 2.7 տոկոսով: Այսինքն հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն ու արտահանման տեմպի դրական շարժը պայմանավորված են հանքարդյունաբերության ոլորտի ակտիվությամբ:

Ճիշտ է, անցյալ տարվա հունվար-նոյեմբերին հանքագործական արդյունաբերություն եւ բացհանքերի շահագործման մասով 2021 թվականին 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ չնչին անկում ունենք՝ 0.4 տոկոսի չափով: Բայց մասնագետները վստահ են, որ այս ցուցանիշը 2022 թվականին զգալի աճ կարձանագրի:

Օրինակ, 2020 թվականի 11 ամիսներին այս ոլորտում արձանագրվել է 12.7 տոկոս, իսկ մետաղական հանքաքարի արդյունահանման մասով 2020 թվականի 11 ամիսներին աճը կազմել է 12.8 տոկոս: Ի դեպ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անկում է արձանագրվել՝ կազմելով 1.2 տոկոս: Բայց հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերի մասով գրանցվել է 19.1 տոկոս աճ: Իսկ ահա հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մասով աճը կազմել է 29.8 տոկոս: Ասել է, թե ընդհանրապես ՀՀ-ում արդյունաբերության աճը հնարավոր է եղել ապահովել հանքարդյունաբերության հաշվին:

Ինչպես հայտնի է, հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը, որի հաշվին հաջողվել է նախկին իշխանություններին դրական ցուցանիշներ արձանագրել: Բայց արի ու տես, որ Հայաստանի տնտեսական կյանքում թավշյա հեղափոխությւունից հետո եւս ոչինչ չի փոխվել: Այս պատկերը շարունակվել է նաեւ 2018 թվականից հետո: Այսինքն տնտեսության շարժիչ ուժը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեպքում էլ կրկին հանքարդյունաբերությունն է:

Մինչդեռ Փաշինյանի թիմի մեծ հատվածը բնապահպան-ակտիվիստներ էին, պայքարում էին հանքերի շահագործման դեմ: Չմոռանանք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին, որը 2012 թվականին ակտիօվ պայքարում էր Թեղուտի հանքի շահագործման դեմ: Դեռ այն ժամանակ ասում էին, գոռում, որ պետք է պահպանենք մեր բնապահպանությունը, օրինակ՝ Թեղուտի հանքի պաշտպանության նպատակով պառկում էին գետնին ու ասում էին, որ հանքարդյունաբերությունը չպետք է լինի Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ:
Նա, հիշեցնենք՝ Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ էր: Անգամ այդ օրերին Նազարյանը, Թեղուտից բերել էր Թեղուտի մեղրը և առանց միջնորդավճարների վաճառում էր Երևանում:

Հիշենք նաեւ նույն Լենա Նազարայանի խոսքերը, որոնք նա ասել է դեռեւս 2012 թվականին. «Կապիտալը մնում է հանքատիրոջը, իսկ գյուղացիներըճորտեր են՝ ծառահատներ ու հանքափորներ: Բացի այդ, եթե մարդ ապրում է աղտոտված շրջակա միջավայրում, ապա դա նշանակում է, որ նա աղքատ է: Ես համոզվեցի, որ կառավարությունը (չունենամ ես սենց կառավարություն) դիտավորյալ չի զարգացնում տարածաշրջանը, որ մարդիկ կախված լինեն հանքի շահագործումից…»:

Ինչպես ասում է՝ Լենա Նազարյանը՝ «չունենամ ես սենց կառավարություն», ու շարունակենք: Հիշենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Ոորը նա արել է հեղափոխությունից հետո՝ «տնտեսական որևէ շահ չի կարող գերակա լինել մեր առողջության ու շրջակա միջավայրի նկատմամբ»: ՔՊ-ական մյուս կանայք՝ Մերի Գալստյանը, Մարիա Կարապետյանը մեկ անգամ չէ, որ խոսել են հանքերի շահագործման վատ հետեւանքների մասին:

Իսկ հիմա ստացվում է, որ հենց ժամանակին հանքարդյունաբերության դեմ պայքարող քաղաքական ուժի օրոք հանքարդյունաբերությունը մեր տնտեսությունում ոչ միայն գերակա ճյուղ է, տնտեսության շարժիչ ուժն է, այլեւ՝ կառավարությունը համարվում է խոշոր հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 15 տոկոս բաժնետերեը:

Բայց չէ որ հեղափոխություն էիք անում՝ նման երեւույթները վերացնելու համար, իսկ մենք՝ միամիտներս, հավատում էինք ձեզ, որովհետեւ դուք խոստանում էիք, այս երկրում սկզբունք փոխել:

Ս.Հ.




Լրահոս