Արդյունաբերությունում լուրջ անկում ունենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են` կոնվերտորային պղնձի` 2.2 տոկոսով: Այս տարվա 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն են բավականին նվազել` 19.9 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզեց՝ անցած տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 280 հազար 100 տոննա պղնձի խտանյութ` այս տարվա նույն ժամանակահատվածի 224 հազար 300 տոննայի դիմաց:

Սա նշանակում է, որ իրականում արդյունաբերությունում լուրջ անկում ունենք: Մինչդեռ հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը: Հանքարդյունաբերության մասով այս տարվա հունվար-օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրված անկումը կազմել է շուրջ 10.4 տոկոս: Ըստ մասնագետների` պատճառը հանքարդյունաբերական ընկերությունների պարապուրդն է: Չէ՞ որ Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը:




Լրահոս