ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են 2021թ.-ի հայկական շոուբիզնեսի ամենաաշխատասեր աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.amը շարունակում է ներկայացնել շարք՝ 2021 թվականի հայկական շոու-բիզնեսի այն աստղերի մասին, որոնք ինչ-ինչ հարցերում անգերազանցելի են: Այս անգամ խոսելու ենք աշխատասիրության հարցում անգերազանցելի հայտնիների մասին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նորովի ներկայանալու, ոճային փոփոխությունների դիմելու եւ հանդիսատեսին ու հեռուստադիտողին զարմացնելու հարցում:

Սիրուշո

Այս երգչուհու աշխատասիրությանը կարելի է պարզապես նախանձել: 35-ամյա երգչուհին մշտապես ներկայանում է տարբեր կերպարներում, նրա հետ աշխատում է հսկայական թիմ: Տեսահոլովակներից, օրինակ, ակնհայտ է դառնում, թե ինչպես են Սիրուշոն եւ իր թիմն աշխատել ամեն փոքրիկ դետալի վրա: Բացի երգչուհի լինելուց, նա նաեւ ոճի առաջատար է, ճաշակ թելադրող: Տարիներ առաջ նա թողարկեց «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուն, ավելի ուշ՝ «Գոզալ» եւ «Մարալ» հարսանեկան հավաքածունները: Իսկ վերջերս էլ երգչուհին թողարկեց  կրեատիվ գրվածքներով սպորտային բլուզներ:

Սոնա Ռուբենյան եւ Գարիկ Պապոյան

Այս դուետն հայկական շոուբիզնեսի ամենահաջողված եւ համերաշխ խմբերից է: Գարիկն ու Սոնան արդեն երկար տարիներ է ինչ համագործակցում են եւ մշտապես նոր գործիքավորմամբ, հետաքրքիր լուծումներով անակնկալներ են մատուցում երկրպագուներին: Դուետը հաճախ է հանդես գալիս բացօթյա համերգներով, նոր տեսահոլովակներով, հին երգերը նորովի մշակումներով: Նշենք, որ 2021 թվականին Սոնա Ռուբենյանի կյանքում տեղի ունեցավ գեղեցիկ փոփոխություն. նա ամուսնացավ:

Գրիգ և Սոնա

Աստղային այս զույգը կարճ ժամանակում վայելեց հանդիսատեսի սերն ու համակրանքը: Սակայն զույգը հանրության շրջանում ճանաչվելուց հետո սկսեց ստեղծել իրենց սեփական նախագծերը: Նրանց վերջին հաջողված համատեղ նախագիծը «ռեալիթի շոու»-ն է, որտեղ նրանք ներկայացնում են հանդիսատեսին իրենց ընտանեկան եւ կենցաղային կյանքը: Բացի այդ Սոնան ակտիվորեն համագործակցում է հայտնի դեմքերի հետ: 2021 թվականին Սոնան իրեն փորձեց նաեւ երգչուհու կարգավիճակում, նա ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը:

Վիկա Մարտիրոսյան

«Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյան գաղտնիք չէ, որ իր աշխատասիրությամբ համարվում է հայկական շոուիզնեսի առաջատարներից: 2021 թվականը նրա համար կարելի է ասել ստեղծագործական բուռն տարի էր: Պարուհին բացեց երկար սպասված «Amaras dans studio»-ի երկրորդ մասնաճյուղը: Պարուհին մշտապես համագործակցում է հայտնի աստղերի հետ եւ ակտիվ է գրեթե բոլոր սոցիալական հարթակներում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս