ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտնվել է ուշագրավ պատմության կիզակետում: Երեկ նա չի ներկայացել ասուլիսին, նրա փոխարեն ասուլիսի գնացած ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հայտարարել է, թե Բիշարյանի չգալու պատճառը առողջական խնդիրներն են: Մինչդեռ անձամբ ինքը՝ Բիշարյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոչ միայն հերքել է իր հիվանդ լինելը, այլեւ զայրացել. «Ի՞նչ եք խառնվել իրար: Ո՞վ ասաց, որ առողջական խնդիր ունեմ: Հիմա հատուկ չեն ուզեցել ասել, որ մարդը հանդիպման է գնացել, ասել են, որ առողջական խնդիր ունի, ի՞նչ կա դրա մեջ: Ավելի կարեւոր թեմաներ կան»: Նկատենք, որ ՕԵԿ-ականների հիվանդությունների պատմությունները պարբերաբար հայտնվում են մամուլի ուշադրության կենտրոնում: Վերջերս էլ իր հիվանդության` ճողվածքի պատմության մասին ուշագրավ պարզաբանում էր ներկայացրել նաեւ Հովհաննես Մարգարյանը:Եւ ընդհանրապես, վերջին շրջանում, նախընտրական շրջանին ընդառաջ, կարծես թե «սեւ կատու» է անցել ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջեւ, եւ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը նաեւ ՀՀԿ-ի կողմից մի թեթեւ վարկաբեկվում է: Ու դա արվում է բոլոր միջոցներով, այդ թվում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներով: ՀՀԿ-ականներից մեկը սա բացատրեց «պրոֆիլակտիկայի» սկզբունքներով:




Լրահոս