Եվրոպայում գրիպով հիվանդացության աճի տեմպերն ավելացել են, ինչը կարող է վկայել երկարատև պանդեմիայի՝ գրիպի և COVID-19-ով հիվանդների միաժամանակյա բարձր մակարդակի մասին: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
«Գրիպի վիրուսի վերադարձը կարող է դառնալ հիվանդության վարակվածության երկարատեւ սեզոնի սկիզբ, որը կարող է շարունակվել մինչեւ ամառ»,- այս մասին հայտնել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) փորձագետ Պասի Պենտինենը։
Ինչպես նշվում է կենտրոնի հետազոտության մեջ, այս իրավիճակը կապված է Covid-19-ի ֆոնի վրա սահմանափակումների մեղմացումների հետ, որոնք նպաստում են գրիպի տարածումը:
Բացի այդ, իրավիճակի վրա ազդում է նաև անցած ձմռանը գրիպի գրեթե իսպառ բացակայությունը։ Դրա պատճառով պատվաստանյութերը, որոնք ամեն տարի հարմարեցվում են շրջանառվող վիրուսին, կարող են այդքան արդյունավետ չլինել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում նախորդ տարվա նոյեմբերից գրիպի հիվանդացության աճ է նկատվում: Առավել ակտիվ են A (H3N2) տեսակի վիրուսը: Հայաստանցի մասնագետների խոսքերով, գրիպի համաճարակի բռնկումը կապված է այն բանի հետ, որ 2020 թվականին հիվանդացության մակարդակը բավական ցածր է եղել:
Ս.Հ.