ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կկայանա Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար երեկ Երեւան են ժամանել Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների եւ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակություններն ու պաշտոնատար անձինք: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը Հայաստան է եկել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետ` նույն ինքնաթիռով:




Լրահոս