Armenian text to speach

Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի հանրային սննդի 39 օբյեկտում, հայտնաբերվել են խախտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հանգստյան օրերին՝ հունվարի 22-ին և 23-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել հանրային սննդի 39 օբյեկտում:

Խախտումներ հայտնաբերվել են 5 կազմակերպությունում, կազմվել են արձանագրություններ:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:




Լրահոս