ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե առաջին նախագահը վերադարձել է մեծ քաղաքականություն, ապա երկրորդն էլ բարոյական իրավունք ունի»:Համլետ Հարությունյան «yerkir.am»Մեծերից օրինակ վերցնելը գովելի հատկանիշ է, բայց եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն վերադառնալու որոշում է ընդունել, դա չի նշանակում, թե Ռ.Քոչարյանն էլ ամեն գնով պետք է հետեւի դրա օրինակին: Ու թեեւ Լ.Տեր-Պետրոսյանի քայլը չկրկնելու ամենակարեւոր հիմնավորումը Հ.Հարությունյանը շեշտում է, բայց ուղիղ հակառակ իմաստով: Հենց բարոյական իրավունք չունենալու պատճառով Ռ.Քոչարյանը պետք է լրջորեն խորհի իր վերադարձի աննպատակահարմարության խնդրի շուրջ ու համապատասխան որոշում կայացնի: Այլապես նրան սպասվող անհեթեթ իրավիճակն անխուսափելի է, ինչը, ցավոք, նրա երբեմնի գործընկերները չեն ցանկանում նկատել: 




Լրահոս