Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունն ու շահերը, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր պետության ղեկավարը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար և որպես մեր երկրի արտաքին քաղաքականությունը որոշող անձ, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու մեր անվտանգությունը և մեր շահերը», – ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով, ցավոք, Ռուսաստանն այժմ ապրում է «ագրեսիվ միջավայրում»։

«Մենք կարդում ենք ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք բացարձակապես ոչ բարեկամական են, ուղղված մեր դեմ: Սա այն իրականությունն է, որում մենք կանք»,- եզրափակել է Պեսկովը։

ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Պեսկովը հավելել է, որ Կիևի կողմից Դոնբասում սադրանքների սպառնալիքն այժմ շատ մեծ է, ավելի բարձր, քան նախկինում: Նա ասել է, որ Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին։




Լրահոս