«Ամեն տարի գարնանը»՝ այսպես է կոչվում պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր սերիալը, որը հունվարի 31-ից կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: ArmLur.am-ն իր ընթերցողնրին է ներկայացնում նախագծի մանրամասներն ու դերասանական կազմին:
Հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ նկարահանումները կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Ելենան նշում է նաեւ, որ Գերմանիայի որոշ տեսարաններ փորձել է ստանալ Հայաստանում:
Մեր զրուցակցի խոսքով՝ սերիալում նկարահանվում են ինչպես հանրությանն անհայտ դեմքեր, այնպես էլ հայտնի դերասան-դերասանուհիներ: Կան դերասաններ, որոնք առաջին անգամ են նկարահանվում երկար սերիալում: Նախագծում ընդգրկված է նաեւ մի երիտասարդ, ով 44-օրյա Արցախյան պատերազմի մասնակից է եւ, ցավոք, կորցրել է ոտքերը:
«Թատերականի ուսանող է, այժմ էլ շարունակում է ուսումը: Շատ եմ ուզում, որ մեր երիտասարդներն անկախ ամեն ինչից կարողանան շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Ելենան:
Նախագծի դերասանական կազմում են Լիկա Մեսրոպյանը, Ռոմելա Սարգսյանը, Գեւորգ Գրիգորյանը, Արման Ղազարյանը, Հայկ Դուրգարյանը, Ագնեսա Շահնազարյանը, Իրինա Հարությունյանը, Մերի Հակոբյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան