Սահմանամերձ Կութի բնակիչ Լենդրուշ Ղարիբյանն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ներկայացրեց, թե ինչպես են ադրբեջանցիներն առաջ եկել ու գյուղից վերև՝ սարերում տեղակայվել:
Կութեցու բարձրաձայնած դժգոհություններին զուգահեռ, նկատենք, որ պաշտոնյաներ կան, որոնք գյուղացուն արգելում են շփվել Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանի հետ: Որպես օրինակ Լենդրուշ Ղարիբյանը հիշեց Գեղարքունիքի ներկայիս մարզպետ Կարեն Սարգսյանին:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան