Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերություններն սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այդ մասին ասվում Է ընկերությունների հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Pfizer-ը եւ BioNTech-ը այսօր հայտարարել են 18-ից մինչեւ 55 տարեկան առողջ չափահասների շրջանում «օմիկրոնի» հիման վրա թեկնածու-պատվաստանյութի անվտանգության, տանելիության եւ իմունոգենության գնահատման համար կլինիկական ուսումնասիրություն սկսելու մասին»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է BioNTech-ի կայքում»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է BioNTech-ի կայքում: Նշվում Է, որ հետազոտության ընթացքում կստեղծվեն տարբեր խմբեր՝ համեմատելու COVID-19-ի եւ օմիկրոնի դեմ Pfizer-ի եւ BioNTech-ի արդեն կիրառվող պատվաստանյութի ներարկման տարբեր սխեմաները: Սպասվում Է, որ փորձարկումներին կմասնակցի շուրջ 1420 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել Է Աֆրիկայի հարավում, նշել Է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին: