ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարտոֆիլի մեկ կիլոգրամը գերազանցում է 400 դրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարտոֆիլի գինը շարունակում է բարձր մնալ. կարտոֆիլի մեկ կիլոգրամը հայաստանյան խանութներում, բանջարեղենի վաճառքի կետերում եւ սուպերմարկետներում սկսում է 370 դրամից մինչեւ 420 դրամ: Մասնագետների խոսքերով, կարտոֆիլի գինը 2020 եւ 2021 թվականների այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր է։ Ի դեպ, նշենք, որ կարտոֆիլը թանկ վաճառվել է նաեւ նախորդ տարվա կեսերից սկսած: Բայց մյուս կողմից արձանագրենք, որ գյուղատնտեսական մեծ շուկաներում կարտոֆիլն ավելի ցածր գին ունի, քան քաղաքային առեւտրի կետերում: Շուկաներում կարտոֆիլի մեկ կիլոգրամը սկսում է 190 դրամից:

Բայց արի ու տես, որ այս ամենից ավելի շատ օգտվում են վերավաճառողները, որոնք գյուղացիներից ցածր գնով ձեռք են բերում կարտոֆիլ ու այն ավելի թանկ վաճառում են։ Ոչինչ չանելով նրանք մեծ եկամուտ են ապահովում, իսկ գյուղացիները ողջ տարի աշխատում են, բայց չեն կարողանում խելամիտ գնով անգամ իրացնել իրենց բերքը:




Լրահոս