Կարագի գները միջազգային շուկայում բավականին բարձրացել են: ArmLur.am-ը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում հունվարի 18-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 6.1 դոլարով: Այն հունվարի 4-ի դրությամբ կազմել է 5.8 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 7-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 5.7 դոլար: Իսկ տեղական շուկայում կարագի բարձր գնից քաղաքացիները շարունակում են դժգոհել. այսօրվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է ավելի քան 4400 դրամով:
Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը հասնում է 9 դոլարի՝ միջազգային շուկայում սահմանված գնից մոտ 3 դոլարով ավելի:
Ս.Հ.