ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարագի գինը Հայաստանում բարձրացել է. ինչ իրավիճակ է միջազգային շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարագի միջազգային գինը մարտի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 7 դոլար կամ 3625 դրամ: Կարագի գները միջազգային շուկայում բարձրացել են: Դրանք հունվար ամսի եւ փետրվարի 15-ի համեմատ բարձրացել են: Հայաստանում եւս կարագը շարունակում է բարձր գնով վաճառվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կարագի գինն օրեր առաջ բարձրացել է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամը երեւանյան որոշ սուպերմարկետներում արժե 4950 դրամ, որոշներում այն վաճառվում է ավելի քան 5300 դրամով: Մինչդեռ հունվար ամսին «Նոր զելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժեցել է 4400 դրամ: Մյուս կողմից, նկատենք, որ «Անկոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը կազմում է 5320 դրամ, իսկ «Վալիո»-ն՝ 4790 դրամ է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա փետրվարին 2021 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ հանրապետությունում գրանցվել է կարագի 7.8 տոկոս գնաճ: Ի դեպ, տնտեսվարողների խոսքերով, առաջիկայում կարագի գները զգալի կբարձրանան:

Բացի այս, արձանագրենք, որ ձեթի գինը եւս բարձր է, չի բացառվում, որ այն առաջիկայում էլ ավելի թանկանա: Նշենք, որ հայաստանյան խանութներում եւ սուպերմարկետներում մեկ լիտրի ձեթի գինը սկսում է 1150 դրամից. վաճառքի կա նաեւ 1550 դրամ արժեքի մեկ լիտր ձեթ: Տեղեկացնենք, որ այս օրերին մարդիկ լսելով առաջիկայում սպասվող թանկացումների մասին խանութներից մեծ քանակությամբ ձեթ են գնում:

Ձեթի գնի բարձրացման մասին խոսել է նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանը: Նրա խոսքով, պարենի գները թանկանում են ամբողջ աշխարհում, ձեթի գինը եւս բարձրանալու է:

Ս.Հ.




Լրահոս