ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դերասանուհիներից՝ երգչուհիներ. նորահայտ աստղեր. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծես ընդունված պրակիտիկա է դարձել, որ դերասանները երգչուհի են դառնում, իսկ երգչուհիները՝ դերասան կամ էլ փորձում են պարզապես համատեղել:

ArmLur.am-ն հատուկ իր ընթերցողների համար առանձնացրել է նրանցից մի քանիսին:

Դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Սարի աղջիկ» հեռուստասերիալից: Դերասանուհին իրեն նաեւ փորձում է  երգչուհու կարիերայում, նա արդեն ունի հեղինակային երեք երգի տեսահոլովակ, դրան զուգահեռ նկարահանվում է նաեւ հեռուստասերիալներում:

Դերասանուհի Մերի Հակոբյանը, ով վերջերս է վերադարձել դաշտ տեւական դադարից հետո, իր երկրպագուներին ներկայացավ բոլորովին նոր ոճով: Նա որոշել է բացահայտել իր մեկ այլ տաղանդի՝ երգելու մասին, այդ իսկ պատճառով  նոր մեկնարկը սկսեց «Կսպանեմ քեզ» երգի տեսահոլովակով:

Դերասանուհի, երգչուհի Լիլիթ Բադանյանը նույնպես իրեն փորձում է նաեւ երգչուհու կարգավիճակում: Նա ունի արդեն իսկ սեփական տեսահոլովակն ու երգերը:

Դերասանուհի, երգչուհի Քրիստինե Եղոյանը ով հանդիսատեսին հայտնի դարձավ «Ֆուլ հաուս» սիթքոմից, այնուհետեւ Քրիստինեն սկսեց ակտիվորեն տեսահոլովակներ ներկայացնել իր հանդիսատեսին եւ ներկայանալ նաեւ որպես երգչուհի: Այս պահին Քրիստինեն բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Շարունակելի

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս