QR կոդը սկանավորելու դեպքում քաղաքացիների անձնական տվյալները փակ կլինեն. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

QR կոդը սկանավորելու դեպքում քաղաքացիների անձնական տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

««Արմեդ» հավելվածում անձի վարակման պարագայում արտածվում է նրա հիվանդության փաստը կարմիր QR կոդով և նրա վարակված լինելու ողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ գույնի QR կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:

Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, QR կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, QR կոդը սկանավորելու կարիք չկա, բայց քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար սկանավորելու պարագայում անձնական էջում տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից»,- ասված է նախարարության հայտարարությունում։




Լրահոս