ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է այն դատապարտյալը, որին բանտի պետն ու աշխատակիցները խոշտանգել են. ինչ է նա պատմում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ուշագրավ մանրամասներ էին հայտնի դարձել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանի բերման ենթարկելու գործընթացից:

Ինչպես հայտնի է հունվարի 20-ին ԱԱԾ բերման էին ենթարկել ու ձերբակալել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին:

Տեղեկությունը հաստատել էին ՀՀ արդարադատության նախարարությունից: Թե ի՞նչ հիմքով էր Սարգսյանը բերման ենթարկվել, նախարարությունից չէին մանրամասնել:

Ինչեւէ ստեղծված իրավիճակի շուրջ եւ պետի ձերբակալման մասով ArmLur.am-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, ինչի ի պատասխան վերջինս հայտնել էր, որ .«Առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և խոշտանգման դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում «Դատապարտյալների հիվանանոց» ՔԿՀ պետը, ևս երկու աշխատակից ներգրավված են որպես մեղադրյալ: Դատախազությունն է քրեական գործով նախաքննությունը հանձնարարել ՀՀ ԱԱԾ-ին:
Ըստ նախաքննության տվյալների՝ նրա գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի: Այս մասով երեքի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, աշխատակիցների մասով դրանք բավարարվել են, ՔԿՀ պետի մասով՝ դատարանը չի բավարարել միջնորդությունը: Քանի որ դատախազության գնահատմամբ այդ դատական ակտն անհիմն է, դրա դեմ Դատախազության կողմից տարվել է վերաքննիչ բողոք»:

Ի դեպ, ըստ լուրերի, չկալանավորված ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին է: Ավելին, Սասուն Խաչատրյանի եղբայրն էլ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն է ու թերեւս կարելի է ենթադրել, թե ինչու դատարանը հիմնարկի երկու աշխատակիցներին տարավ կալանքի, իսկ ահա ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը մնաց ազատության մեջ:

Այսպիսով ArmLur.am-ը դեռեւս մեկ ամիս առաջ հրապարակել էր, թե բանտի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը ինչեր էր պատմում, թե ինչպես են իրեն ստիպել կուլ տալ դանակ: Վերջինս բանտից նկարահանվել էր եւ պատմել էր մանրամասները:

Քնար Մանուկյան




Լրահոս