Բաղդադի միջազգային օդանավակայանն օդից հարձակման է ենթարկվել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրաքի անվտանգության մարմիններում աղբյուրը։ «Առնվազն վեց հրթիռ է խոցվել և ընկել թռիչքուղու մոտ»,- հավելել է աղբյուրը։
Առնվազն երեք հրթիռ է ընկել Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում եւ հարակից ռազմաբազայում, որտեղ տեղակայվում են ամերիկացի խորհրդականները՝ վնասելով լքված կոմերցիոն ինքնաթիռը: Տուժածներ չկան: Այս մասին էլ հայտնում է AP-ն՝ վկայակոչելով իրաքյան պաշտոնյաներին:
Երկրի գլխավոր փոխադրողը՝ Իրաքյան ավիաուղիները, հայտնել է, որ հարձակման հետեւանքով վնասվել է շահագործումից հանված մի ինքնաթիռ, որը կայանված էր օդանավակայանի մոտ, սակայն գործողություններն ընթանում են բնականոն հունով, եւ հետաձգումներ չեն սպասվում: