Պաշտոնական Երևանը փորձում է պարզաբանումներ ստանալ, թե սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներից հատկապես որն է անընդունելի Բաքվի համար։ Հայկական կողմի առաջարկների մասին հունվարի 14-ին տեղեկացրեց Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվել է Բաքվին։ Ավելի ուշ ԱԺ-ում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ առաջարկները բխում են զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից։ Սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են
Սրան հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են։ Երևանից արձագանքեցին, թե դրանք նախապայմաններ չեն, Հայաստանը խոսում է պայմանավորվածությունների իրագործման մասին։
Հավելենք, որ Հայաստանը կարող է մասնակցել Անթալիայի ֆորումին: Արդեն երկրորդ անգամ անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումը հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պետական առաջնորդները, քաղաքական գործիչները, դիվանագետները քննարկում են տարածաշրջանային հարցեր: Թուրքիայի արտգործանախարարության վերջին տվյալներով՝ արդեն 45 երկրի արտգործնախարար և 30 միջազգային կառույցի ներկայացուցիչ հաստատել է իր մասնակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.