ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսի կառավարումը տապալվել է. նոր խնդիրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո այն համայնքները, որտեղ դեռ դատական գործընթացներ են տեղի ունենում եւ համայնքի ղեկավար չի ընտրվել, փաստի առաջ են կանգնել: Խոսքը մասնավորապես Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մասին է: Բանն այն է, որ դեկտեմբերի 5-ից մինչ օրս համայնքում դատական գործընթացներ են, ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանը չի կարողանում անցնել իր պարտականությունների կատարմանը, չկա ոչ բանալի, ոչ կնիք: Այս ամենից զատ այլ խնդիրներ եւս առկա են, օրինակ համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման եւ այլ պարտավորությունների մասով:

Նկատենք՝ այս մասին խորհրդարանում բարձրաձայնել էր նաեւ ՀՀ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Խնդիրն այն է, որ խոշորացված Վարդենիսի կազմում գտնվող բոլոր այն գյուղերը, որոնցում պետք է տեղի ունենար հաստիքների փոփոխություն, նոր աշխատակազմի ձևավորում՝ այդ գործընթացն էլ չի կատարվում։ Տապալվել է ամբողջ Վարդենիս խոշորացված համայնքի կառավարումը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Ավագանու ՔՊ-ական անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել, ապա՝ դիմել վարչական դատարան՝ չեղարկելու դեկտեմբերի 30-ին կայացած՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները։

Հավելենք, որ դատական ճանապարհով հարցը կարգավորել եւս դեռ չի հաջողվել: Նիստը կշարունակվի երկուշաբթի:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս