Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ փետրվարի 7-ին և 8-ին Գերմանիայի իր գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ մեկնելու է Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովստի»-ն:
«Ես պատրաստվում եմ այցելել Ուկրաինա փետրվարի 7-8-ին Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բուրբոկի հետ»,- գրել է Լը Դրիանը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային վստահեցրել է, որ ֆրանսիան լիովին համերաշխություն ու աջակցություն է հայտնում Ուկրաինային:
«Մոբիլիզացիան շարունակվում է հատկապես նորմանդական ձևաչափում՝ լարվածությունը թուլացնելու նպատակով»,- հավելել է Ֆրանսիայի արտգործնախարարը։