3 օրում ԱԻՆ-ը հրդեհի մասին 6 ահազանգ է ստացել ՀՀ տարբեր մարզերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արմավիրի մարզի Արմավիր, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղերում և Տավուշի մարզի Կողբ-Բերդավան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 16,5 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:




Լրահոս