Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը այսօրվանից բարձրանում է. բաժանորդները միջինը 4․7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտժ-ի համար։
Տեղեկացնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս նախորդ տարեվերջին քննարկել եւ սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք գործելու են այս տարվա փետրվարի 1-ից:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ։ Իսկ ահա ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով, ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով։ Նշենք, որ մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով։
Սրան զուգահեռ նկատենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինը է բարձրացել. 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար այն կկազմի 200,47 դրամ: Գաղտնիք չէ, որ ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը խիստ բացասական կանդրադառնա քաղաքացու գրպանի վրա: Չէ որ եւ ջրի եւ էլէներգիայի սակագների բարձրացումը հանգեցնելու է թանկացումների հսկայական շղթայի: Բայց միաժամանակ արձանագրենք, որ գնաճը զսպող որևէ քայլ չի անում կառավարությունը:
Ս.Հ.