
Ադրբեջանում արդեն 8 ամիս պահվող հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի ու Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը մոտենում է ավարտին։ Երկու պայմանագրային զինծառայողները գերի էին ընկել նախորդ տարվա մայիսին, երբ Գեղարքունիքի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ էին կատարում:
Ադրբեջանում նրանց դատաքննությունն արդեն ավարտվել է, դատախազն էլ ժամանակ է խնդրել մեղադրական եզրակացությունը ներկայացնելու համար։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանն ասում է, որ նման դատավարությունների մեղադրական դատավիճիռները հիմք չեն, որպեսզի ադրբեջանական կողմը չվերադարձնի հայ ռազմագերիներին:
ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ նման նախադեպեր եղել են, երբ հանցագործության մեջ մեղադրվողները Հայաստան են վերդարձվել:
Պատգամավորը հավելում է նաև, որ ադրբեջանական դատարանների դատավճիռները բողոքարկվեն եվրոպական ատյաններում, քանզի դա տվյալ դատավճիռների լիգիտիմացում կնշանակի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սևակ Վարդումյան