
Ռուս վարակաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Պյոտոր Չումակով այն համոզմանն է, որ թույլ իմունիտետով մարդիկ կորոնավիրուսի մուտացիաների համար ինկուբատորի են վերածվում: Ռուսական Лентa լրատվականը գրում է, որ գտնվելով թույլ իմունիտետ ունեցող մարդկանց օրգանիզմում՝ կոիոնավիրուսը տարբեր մուտացիաների է ենթարկվում, որպեսզի այնտեղ երկար մնա:
Գիտնականի խոսքով՝ երևույթն առաջին անգամ քիմիաթերապիայի մի քանի կուրս ընդունած սուր լեյկոզով հիվանդի մոտ են նկատել ու պարզել, որ նման պացիենտները վիրուսի համար յուրօրինակ ինկուբատորի են վերածվում: