ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են դեպի Ստամբուլ չվերթի առաջին ուղևորները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  FlyOne Armenia ավիաընկերության՝ Երեւան-Ստամբուլ առաջին չվերթը տեղի կունենա փետրվարի 2-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավիատոմսերը սկսում են 90 եվրոյից կամ մոտ 50 հազար դրամից: Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին դեռ ազատ ավիատոմսեր կան: Փետրվարի 4-ին ավիատոմսի գինը փոքր-ինչ կնվազի՝ դառնալով 69 եվրո, բայց հետո այն կթանկանա՝ դառնալով կրկին 90 եվրո:

Մեզ հայտնի դարձավ, որ Ստամբուլ մեկնող քաղաքացիների թվում կան նաեւ գործարարներ, հատկապես՝ առեւտրականներ, որոնք թուրքական ապրանքների ներկրման արգելքի դադարեցման արդյունքում օդային ճանապարհով պատրաստ են սկսել իրենց առեւտրային հարաբերությունները թուրք գործընկերների հետ:

Տեղեկացնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող FlyOne Armenia ընկերությունը փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով: Բացի այս, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հունվարի 10-ին թուրքական Pegasus Airlines ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ուղղությամբ։

Փետրվարի 2-ին եւ 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կկատարի: Թուրքական ավիաընկերության առաջարկած ավիատոմսի արժեքը փետրվարի 3-ի համար կազմում է շուրջ 54 հազար դրամ:

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս